ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 12 մարդու կյանք խլած հրաձգության հեղինակը 28-ամյա նախկին զինվորական է: Խոսքը մասնավորապես վերաբերում է Իեն Դևիդ Լոնգին, ով ծառայել է ծովային հետևակում: Այս մասին հայտնել է Վենտուրա շրջանի ոստիկանության պետ Ջեֆ Դինը:
Դինը հայտնել է, որ Լոնգը եղել է համապատասխան ծառայությունների ուշադրության կենտրոնում, քանի որ նրա վերաբերյալ մի քանի անգամ բողոքներ են եղել: Վերջին անգամ ոստիկանությունը նրան այցելել է այս տարի ապրիլին:
Ոստիկանության պետը չի բացառել է, որ Լոնգը մարտական գործողությունների պատճառով հնարավոր է առողջական խնդիրներ ունեցած լինի:
12 զոհերի թվում կա մեկ ոստիկան: