Rusarminfo.ru-ն գրում է, որ առաջիկայում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, մեկնելու է Մոսկվա:
Այցը կայանալու է հաջորդ շաբաթվա սկզբին: Տիկին Հակոբյանը հանդիպումներ է ունենալու պաշտոնյաների հետ, որոնք համակարգում են մարդասիրական ոլորտը և պատասխանատու են ԱՊՀ երկրների հետ այդ ոլորտում համագործակցության համար:
Աննա Հակոբյանը պատրաստվում է նաև հանդիպումներ ունենալ տարբեր հիմնադրամների հետ, որոնք սոցիալական ծրագրեր են իրականացնում` նպատակ ունենալով համագործակցություն հաստատել այդ հիմնադրամների և «Իմ քայլը» հիմնադրամի միջև:
Հավելենք, որ սա կլինի տիկին Հակոբյանի արդեն երրորդ այցը Մոսկվա վարչապետի կնոջ կարգավիճակում:
107 1 2 - 110Shares