գլխավոր Վերլուծական Տնտեսություն 

Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներից շահեց Ռուսաստանը. The Wall Street Journal

Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներից շահեց Ռուսաստանը: Այս մասին գրում է Լենտան` հղում անելով «The Wall Street Journal»-ին:

Թեհրանի նկատմամբ սահմանված սահմանափակումները, թույլ են տվել Մոսկվային իր կողմ տանել իրանական նավթի գնորդներին և մեծացնել արտահանման ծավալները: Ինչ վերաբերում է իրանական նավթին, ապա պարբերականը պնդում է, որ ռուսական կողմն օգնում է Իրանին` գնելով վերջինիս նավթը ներքին շուկայի համար, իսկ սեփական նավթը` արտահանել Եվրոպա:

«The Wall Street Journal»-ը գրում է, որ Ռուսաստանը հետայսու ևս մտադիր է գնել Իրանի նավթը, սակայն Թեհրանը գումարի փոխարեն կստանա սարքավորումներ և այլն:

Ավելի վաղ Իրանի նավթի նախարարը հայտարարել էր, որ իրանական նավթի գնորդներին ծանր ամիսներ են սպասվում` կապված ամերիկյան պատժամիջոցների հետ:

Հիշեցնենք, որ Թեհրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները վերաբերում են նաև այն երկրներին և արտասահմանյան կազմակերպություններին, որոնք կահամագործակցեն իրանական կողմի հետ` որոշ բացառություններով:

  • 116
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 3
  •  
  •  
  •  
    120
    Shares

Related Articles