Միջազգային Քաղաքականություն 

Սկանդալ` Ավստրիայում. Գնդապետին մեղադրում են Ռուսաստանի օգտին 20 տարի լրտեսություն անելու մեջ

analitik.am

Ավստրիայում ՌԴ դեսպանատունը որևէ կերպ չի մեկնաբանում լրատվամիջոցների տարածած տեղեկությունները Ռուսաստանի օգտին լրտեսություն արած Ավստրիայի Զինված ուժերի պահեստազորի գնդապետի մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Բուլատ Հայդարովին:

Ավելի վաղ  Kronen Zeitung-ը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ ձերբակալվել է Ավստրիայի Զինված ուժերի գնդապետ, ով կասկածվում է 20 տարի Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ:

Պարբերականի տեղեկություններով, գնդապետն ինֆորմացիա է հավաքել ավստրիական ռազմաօդային ուժերի, հրետանիի, միգրացիոն ճգնաժամի մասին: Վերջինիս գործունեության շրջանակներում են եղել նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայտնվում է, որ Ավստրիայի Պաշտպանության նախարար Մարիո Կունասեկն իր մոտ է հրավիրելու ՌԴ ռազմական կցորդին:

Նույն շարքից