Հասարակություն Տնտեսություն 

Facebook-ը մոտենում է 1 միլիարդի նշագծին. սոցցանցը ներկայացրել է ІV եռամսյակի հաշվետվությունը

analitik.am

Facebook սոցիալական ցանցը հաշվետվություն է ներկայացրել չորրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքների վերաբերյալ: Ընկերության եկամուտը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմել է 2.59 մլրդ դոլար: Մեկ բաժնետոմսի հաշվով շահույթը կազմել է 0.31 դոլար: 

Մաքուր շահույթը չորրորդ եռամսյակում աճել է 8 անգամ՝ 64 մլն դոլարից հասնելով 523 մլն դոլարի՝ հայտնում է Vesti-ն:

2013 թվականին ընկերության եկամուտը կազմել է 7.87 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 5.08 մլրդ դոլարի դիմաց: 2013-ին շահույթը կազմել է 1.5 մլրդ դոլար, ինչը 28 ագամ գերազանցում է 2012-ի 53 մլն դոլարի ցուցանիշը:

Հաշվետու ժամանակահատվածում բջջային գովազդին է բաժին ընկել ընկերության՝ գովազդից ստացած ողջ եկամտի 53 տոկոսը: Տարվա կտրվածքով սոցցանցը բջջային գովազդից ստացել է 3.15 մլրդ դոլար՝ ընդհանուր եկամտի մոտ 40 տոկոսը: 

Facebook-ի բջջային լսարանը մոտենում է մեկ միլիարդի նշագծին: Դեկտեմբերի վերջի տվյալներով՝ Facebook-ի բջջային ծառայությունների ամսական լսարանը կազմում է 945 մլն մարդ՝ 39 տոկոսով ավելի անցած տարվա ցուցանիշից: 

Ֆինանսական արդյունքների հրապարակումից հետո սոցցանցի բաժնետոմսերի արժեքն ավելացել է 9.9 տոկոսով՝ հասնելով 58.82 դոլարի:

Նույն շարքից