Հասարակություն 

Ադրբեջանցի երիտասարդը` այն մասին, թե ինչպես է ծանոթացել Ասյա Խաչատրյանի հետ

analitik.am

Ասյա Խաչատրյանի հետ լուսանկարները Ֆեյսբուքում տարածած ադրբեջանցի երիտասարդ Թեհրան Բայրամովը Հաքքին.ազի հետ զրույցում պատմել է այն մասին, թե ինչպես է ծանոթացել հայուհու հետ:

20-ամյա տղան պատմել է, որ Ասյայի հետ ծանոթացել է սոցկայքում, նախ խոսել են պատերազմի մասին, ապա աստիճանաբար ընկերացել և որոշել հանդիպել Թբիլիսիում:

Վրաստանի մայրաքաղաքում ընկերներն անց են կացրել երկու օր, ինչից հետո Ասյան վերադարձել է Հայաստան, իսկ Թեհրանը պատրաստվում է ճանապարհորդել Ռուսաստան:

Ադրբեջանցին հայտնել է, որ Ասյայի հետ ուղղակի ընկերներ են և այն տեղեկությունները, թե իրենց միջև սիրավեպ կա, իրականությանը չեն համապատասխանում:

Ինչ վերաբերում է լուսանկարները տարածելուն, ադրբեջանցի տղան նշել է, թե չի կարծել, որ նման բացասական արձագանք կլինի` հավելելով, որ Ադրբեջանում իրեն շատերը դավաճան են համարում, եղել են նաև սպառնալիքներ, որ կսպանեն, սակայն եղել են նաև դրական արձագանքներ:

Նույն շարքից