Ավստրիան տեղեկություններ է պահանջում Ռուսաստանից կապված Մոսկվայի օգտին լրտեսություն արած ավստրիացի նախկին գնդապետի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Քուրցը:
Քուրցը նշել է, որ Ռուսաստանի ներկայացուցչին հրավիրել են ԱԳ նախարարություն` հավելելով, որ մնացած ամեն ինչը քննարկելու են եվրոպացի գործընկերների հետ:
Ավելի վաղ Kronen Zeitung-ը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ ձերբակալվել է Ավստրիայի Զինված ուժերի գնդապետ, ով կասկածվում է 20 տարի Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ:
Պարբերականի տեղեկություններով, գնդապետն ինֆորմացիա է հավաքել ավստրիական ռազմաօդային ուժերի, հրետանիի, միգրացիոն ճգնաժամի մասին: Վերջինիս գործունեության շրջանակներում են եղել նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ: