Հայաստան Քաղաքականություն 

Հանրապետականը կարող է դառնալ Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիր ուժը. Արմեն Վարդանյան

analitik.am

Հանրապետական իշխանությունը, ինչպես ժամանակին փորձում էր մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը, այնպես էլ հիմա փորձում է նույն բանն անել ընդդիմադիր դաշտում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, հրավիրված քննարկման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ հավելելով, որ դա տեսականորեն հնարավոր է:

Վարդանյանի խոսքերով, այս ընտրություններից հետո բոլոր քաղաքական ուժերը պետք է տրանսֆորմացիայի ենթարկվեն և պատրաստվեն հետագա զարգացումներին. «Եթե որոշ կուսակցություններ շարունակեն գործել կիսաընդդիմադիր կամ կիսաիշխանական դաշտում, բնականաբար Հանրապետականը դառնալու է արմատական ընդդիմություն՝ թիվ մեկ ընդդիմադիր ուժը՝ թեկուզ իր վատ անցյալով: Ժամանակին դա մենք տեսել ենք ՀԱԿ-ի դեպքում»:

Ինչ վերաբերում է նրան, որ հիմա Հայաստանում քաղհասարակության մի մասը կապ ունի իշխանության հետ, Վարդանյանը նշել է, որ նման խնդիր եղել է նաև Վրաստանում վարդերի հեղափոխությունից հետո, ինչի արդյունքում քաղհասարակությունը զգալիորեն թուլացել է. «Այս դաշտում էլ տրանսֆորմացիա պետք է լինի: Մեր քաղաքական դաշտը պետք է տրանսֆորմացիայի ենթարկվի»:

Նույն շարքից