Ցավոք սրտի վեջին ժամակներում հարաբերություն չունեմ, այսինքն չեմ հանդիպել նրան: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` խոսելով Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների մասին:
Սարգսյանը խոսել է նաև ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան հայտարարությունների և նրա մասին, թե ինչ իրավիճակ են ստեղծելու տարածաշրջանում Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները:
ՀՀ նախագահը մասնավորապես նշել է, թե չի կարծում, որ հետևությունները պետք է անել այս կամ այն հայտարարությունից ելնելով. «Քաղաքականությունը` լինի ներքին, արտաքին կամ տարածաշրջանային, դինամիկ պրոցես է: Իհարկե խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՀ-ԱՄՆ, այլ նաև ԱՄՆ-տարածաշրջան հարաբերություններին: Ես պարոն Բոլթոնին չեմ հանդիպել, որովհետև Հայաստանում չէի: Բայց կարծում եմ և խորհուրդ եմ տալիս շատ արագ հետևությունների չգանք, որովհետև պրոցեսներն արագ են, փոփոխական: Պետք է սպասենք ու տեսնենք, թե մոտակա շրջանում ինչպիսին կլինի ԱՄՆ իրական քաղաքականությունը տարածաշրջանում»: