Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ես ուրախ եմ. Նախագահ Սարգսյանը` Բաղրամյան 26 վերադառնալու մասին

analitik.am

Ասյօր` նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, խոսելով Բաղրամյան 26 վերադառնալու մասին, հայտարարեց, որ նախ օրենքը պետք է Ազգային ժողովում անցնի. «Ես կարծում եմ, որ սա նոր Հայաստանի նոր քայլերն են: Ճիշտ է գնահատականը, որ մեր երկիրը պետք է առաջ գնա, որտեղ բոլորս միասին պետք է համագործակցենք և աշխատենք մեկ նպատակի համար»:

Ավելի վաղ կառավարությունը հավանություն էր տվել Բաղրամյան 26-ը նախագահին վերադարձնելու նախագծին: Նույն նախագծով նախագահի` Մաշտոցի պողոտայում գտնվող նստավայրն անցնելու է վարչապետի հաշվեկշիռ: Նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով:

Նախագահի խոսքերով, իր համար կարևոր չէ, թե որ շենքում կաշխատի, կարևոր է աշխատակիցների համար. «Ցավոք սրտի Մաշտոցի 47-ը, որը հիանալի շենք է, աշխատակիցների համար հարմար չէ: Կարծում եմ, որ ներկայացուցչական իմաստով լավ շենք է: Բաղրամյան 26-ն ավելի հարմար է աշխատակիցների համար: Ես ուրախ եմ դրա համար: Ես պատրաստ եմ և ԱԺ-ի, և կառավարության, և վարչապետի հետ համագործակցել ի շահ մեր երկրի»:

 

Նույն շարքից