Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ես հստակ գիտեմ, թե ինչ պետք է անեմ մեր երկրին ծառայելու համար. Արմեն Սարգսյան

analitik.am

Այսօր` նոյեմբեր 9-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին,նշել է, որ  ինքն առանձնահատուկ հայտարարություններ չի արել այդ մասով, այդ մասով հայտարարություններ պետք է անի ՀՀ ԱԳ նախարարությունը և կառավարությունը. «Ուղղակի իմ հարցազրույցներից մեկի ժամանակ լրագրողը շատ անսպասելի ու պարզ հարց տվեց, թե ինչ կանեի ես եթե այդ պահին հանդիպեի Էրդողանին: Քանի որ առավոտ էր, ես պատասխանեցի, որ կասեի բարի լույս: Եվ իհարկե որպես հայ կասեի, որ մենք խոսելու բան ունենք: Սա եմ ասել, սա քաղաքական հայտարարություն չէ: Սա հայ մարդու հայտարարություն է, ով այս պահին նախագահ է»:

Ինչ վերաբերում է նախագահի լիազորություններն ընդլայնելու մասին խոսակցություններին, Սարգսյանը նշել է, որ իր համար դրանց ավել կամ պակաս լինելն էական չէ. «Երբ ինձ առաջարկեցին նախագահ դառնալ, սահմանադրությունը շատ հստակ էր: Հստակ չէին որոշ օրենքներ, որոնք հետագայում պարզ դարձան: Եթե սահմանադրության մեջ նախագահի պարտականությունները լինեն ավելին կամ պակաս, կարևոր չէ, քանի որ ես հստակ գիտեմ, թե ինչ պետք է անեմ մեր երկրին ծառայելու համար»:

Նույն շարքից