Քաղաքականություն 

Խորհրդակցությունները շարունակվում են. Փոխնախարար Նազարյանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի մասին

analitik.am

Հավանաբար նշանակում է, որ խորհրդակցությունները տվյալ հարցի շուրջ շարունակվում են: Այսօր` նոյեմբերի 9-ին, Ազատության հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը` պատասխանելով հարցին, թե ինչ է նշանակում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրության հարցը մինչև դեկտեմբեր հետաձգելը:

Երեկ Աստանայում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, թե բոլոր երկրները համաձայն են, որ հաջորդ գլխավոր քարտուղարը լինի Բելառուսից: Ամեն դեպքում հարցի մասով որոշումը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 6: Իսկ մինչ այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Վալերիյ Սեմերիկովը:

Նազարյանի խոսքերով, ինքը տեղյակ չէ նիստի մանրամասներից, միայն կարող է իրավիճակից ելնելով ասել, որ խորհրդակցությունները շարունակվում են:

Այլ հարցերի փոխնախարարը չպատասխանեց` միայն հայտարարելով, որ Հայաստանը հետաքրքրված է կազմակերպության արդյունավետ գործունեությամբ:

Նույն շարքից