Հայաստան Քաղաքականություն 

Հովիկ Աբրահամյանն այն գլխից էր հարուստ, նրա դեմ պատվեր կա՝ կյանքի գնով էլ լինի, նա պետք է նստի. Գուրգեն Եղիազարյան. Առավոտ

ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ ՀՀ նոր իշխանություններն ընտրովի արդարադատություն են իրականացնում: «Երբ ծանոթանում եմ, թե ինչեր են գրում Հովիկ Աբրահամյանի մասին, հասկանում եմ, որ նրա անձի հանդեպ պատվեր է իջեցված՝ կյանքի գնով էլ լինի, նա պետք է նստի»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առնչվող վերջին բացահայտմանը, ասաց Գուրգեն Եղիազարյանը:

«Ես Հովիկ Աբրահամյանին երեսուն տարուց ավելի՝ ճանաչում եմ: Նա դեռ կոմունիստների ժամանակ էր հարուստ մարդ: Նրա հարստությունն այսօր քննարկման ենթակա չէ: Ես մարդ գիտեմ, որն այսօր մուլտիմիլիարդեր է, մինչդեռ իննսունականներին պատռված կոշիկներով էր: Իսկ Հովիկ Աբրահամյանն այն գլխից էր հարուստ»,-վստահեցրեց Գուրգեն Եղիազարյանը: Նա հիշեցրեց՝ դեռ ամիսներ առաջ է ասել, որ Աբրահամյանին ենթադրաբար պատկանող տարածքից գտնված զենքերը Մարտի մեկի հետ կապ չունեն. «Ասում էին, թե նրա տարածքից զենքեր են հանել, բայց դա սուտ էր, նա ուղիղ կապ չունի այդ տարածքի հետ: Քննությանը կարելի է հարց տալ՝ կարո՞ղ է իրենք են բերել-դրել այդ զենքերն այդտեղ»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ Հովիկ Աբրահամյանի անձին ցանկանում են անպայման ինչ-որ բան «կպցնել», մինչդեռ նոր իշխանությունների նման փորձերը, Եղիազարյանի խոսքով, ճղճիմ են. «Թնդանոթով ճնճղուկների վրա կրակելու փոխարեն պարզեք, թե որտեղ է ՀՀ յոթ միլիարդ դոլարը, որը հիմա արտաքին պարտքի տեսքով է ներկայացվում: Հերիք է հեքիաթներով կերակրեք հանրությանը եւ շներին բաց թողնեք նրանց վրա, ովքեր բարձրաձայնում են ձեր թերացումների մասին»:

.Aravot.am

  • 95
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    95
    Shares

Related Articles