Սեբահաթ Թունջելի և Էրթուղրուլ Քյուրքչյուի գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ հասարակությունից, պետությունից, օրենքից, քաղաքականությունից դուրս մղված և հաճախ խտրական վերաբերմունքի զոհ դարձած հայերի, հույների և հրեաների ինքնությունը «զուգահեռ պետության» հետ չի կարող կապակցվել:
Նշվում է, որ ԺԴԿ-ում, որը պայքարում է անցյալում տեղի ունցած հայերի, ասորիների ցեղասպանության, հույների տեղահանության և աքսորի, Թուրքիայի և Հունաստանի միջև բնակչության փոխանակման պատճառով պատճառով եղած կորուստների հատուցման և ժողովուրդների վերադարձի համար, ընդգրկված են Թուրքիայում ապրող գրեթե բոլոր ազգերի ներկայացուցրները՝ հայեր, հույներ, հրեաներ, չերքեզներ, լազեր, քրդեր, թուրքեր և այլն:
Կուսակցության ներկայացուցիչներն ընդգծել են, որ երկար ժամանակ պաշտոնական ժխտողականության և ոչնչացման դեմ պայքարող քուրդ ժողովրդի հեղափոխական ներկայացուցիչները պետք է նախընտրեն արտահայություններ, որոնք կվերակենդանացնեն նույն տարածքում ապրող ժողովուրդների հավասարության և եղբայրության գաղափարը և կամրապնդեն համագործակցությունը` հանուն պայքարի:
Սկզբնաղբյուրը՝ http://akunq.net/am/?p=36624, http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1356