Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանն արձագանքել է Ավստրիայի մեղադրանքներին` կապված լրտես ձերբակալելու հետ

analitik.am

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արձագանքել է Ավստրիայի այն հայտարարություններին, թե Ռուսաստանի օգտին աշխատող լրտես է ձերբակալվել:

Ավելի վաղ Kronen Zeitung-ը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ ձերբակալվել է Ավստրիայի Զինված ուժերի գնդապետ, ով կասկածվում է 20 տարի Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ:

Պարբերականի տեղեկություններով, գնդապետն ինֆորմացիա է հավաքել ավստրիական ռազմաօդային ուժերի, հրետանիի, միգրացիոն ճգնաժամի մասին: Վերջինիս գործունեության շրջանակներում են եղել նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ:

Լավրովը մասնավորապես նշել է, որ Ավստրիան պետք է ուղիղ Ռուսաստանին դիմեր իր մտահոգություններով, այնինչ կանցլեր Սեբաստիան Քուրցը դիմել է բարձրախոսային դիվանագիտությանը և հրապարակային է բացատրություն պահանջել:

«Պետք է հետևել այն նորմերին, որոնք մշակվել են միջազգային հանրության շփումների արդյունքում: Մենք այսօր Ավստրիայի դեսպանին կկանչենք ԱԳՆ և նրա ուշադրությունը կհրավիրենք այն բանի վրա, թե ինչպես պետք է գործել, եթե հարցեր ունեն Ռուսաստանի Դաշնությանը»,-ասել է Լավրովը:

Հավելենք, որ միջազգային սկանդալի ֆոնի վրա Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնայսլը չեղյալ է համարել իր այցը Ռուսաստան, որը պետք է կայանար դեկտեմբերի 2-3-ին:

Նույն շարքից