Հասարակություն 

Բորդուղեկցորդուհին օդանավում կրծքով կերակրել է օտար երեխային

analitik.am

Ֆիլիպիներում բորդուղեկցորդուհին կրծքով կերակրել է ուղևորուհիներից մեկի երեխային, ում մայրը չի կարողացել կերակրել փոքրիկին: Այս մասին հայտնում է  Daily Mail-ը:

Չվերթի ժամանակ Պատրիշա Օրգանոն լսել է, թե ինչպես է փոքրիկն արտասվում և չի կարողացել անտարբեր անցնել: Նա իմացել է, որ օդանավում հարմար կաթ չկա երեխայի համար, դրա համար որոշել է օգնել վերջինիս:

Պարբերականը գրում է, որ Պատրիշան ևս երիտասարդ մայր է, նրա երեխան ընդամենը 9 ամսական է, դրա համար վերջինս հիանալի հասկացել է, թե ինչ է զգում անօգնական մայրը:

Կատարվածի մասին ավելի ուշ հայտնել է հենց բորդուղեկցորդուհին` նշելով, որ երեխան ու մայրիկը շատ շնորհակալ են եղել:

Նույն շարքից