Հասարակություն Ֆեյսբուք 

Չպիտի երեխաներ մահանան, տիեզերական սխալ ա. Արարատ Միրզոյան

analitik.am

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն արձագանքել է Վանաձորում անհետ կորած երեխայի մահվան մասին լուրին` հայտարարելով, որ տիեզերական սխալ է տեղի ունեցել:

«Մեծ հույս ունեի, որ վանաձորցի երեխուն ողջ և անվնաս կգտնեն։

Չպիտի երեխաներ մահանան, տիեզերական սխալ ա, ոչ մի կերպ արդար չի․․․»-գրել է Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ որոնողական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 9-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին:

Նույն շարքից