Մշակույթ Քաղաքականություն 

Հայերի այցելությունն Անի վնաս է հասցնում տեղի պատմամշակութային կոթողներին. Թուրքական իշխանական լրատվամիջոցներ

analitik.am

Թուրքական իշխանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածում, թե հայերի այցելությունն Անի վնաս է հասցնում տեղի պատմամշակութային կոթողներին։

Թուրքական «Սաբահ» պարբերականը նշում է, թե հայերը, ովքեր այցելում են Անիի ավերակներ, այնտեղ հարյուրավոր մոմեր են վառում, որոնք սևացնում են եկեղեցիների որմնաքանդակներն ու պատերը։

Ըստ աղբյուրի՝ «այս իրավիճակից դժգոհում են նաև շրջակա բնակավայրերի բնակիչները»։

Ընդ որում, «Սաբահը» չի նշում, որ Անին հայկական քաղաք է, իսկ կիսավերակ կառույցների հեղինակները հայերն են։

Նույն շարքից