Հայաստան Քաղաքականություն 

Արամ Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի բաժանման պատճառը

analitik.am

Սա առաջին դեպքը չէ, որ դաշինքներ են պառակտվում: Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, խոսելով Լույս դաշինքի մասին:

Բադալյանի խոսքերով, խնդիրն այն է, որ այս ընտրությունների ժամանակ քաղաքական չկայացած ուժերի ղեկավարների անձնական ամբիցիաները խանգարում են ընդհանուր գործին. «Հասկանալի էր, որ Լույս դաշինքի համար խնդիր էր 7 տոկոսի շեմը հաղթահարելը: Տրամաբանությունն օգնում է հասկանալ, որ Լուսավոր Հայաստանը, լինելով համեմատաբար ավելի մրցունակ, պետք է իր շարքերն ընդուներ համեմատաբար ավելի քիչ մրցունակ Հանրապետություն կուսակցության անդամներին, ինչպես նաև արևմտյան կողմնորոշման այլ գործիչների: Այդ կերպ, որպես վարկանիշային թեկնածուներ նրանք կկարողանային մասնակցել ընտրություններին, ինչը 5 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորություն կտար: Սակայն ամբիցիաները թույլ չտվեցին: Մարդիկ ասում են՝ ինչու ես միանամ, թող իրենք գան միանան»:

Քաղտեխնոլոգը նշեց, որ սա եղել է 5 տարի առաջ, 10 տարի առաջ և միշտ. «Անձնական ամբիցիաները շատ դեպքերում խանգարում են հաղթանակին և ընդհանուր գործին: Հիմա ես վստահ չեմ՝ ապագա ԱԺ-ում արևմտամետ ընտրազանգվածը շահերի ներկայացուցիչ կունենա արդյոք, թե՝ ոչ»:

Նույն շարքից