Հասարակություն 

Տիգրան Մեծի բակային հատվածներից մեկում հայտնաբերվել է վանդակում պահվող մոտ ութ ամսական էգ աղվես

analitik.am

Սույն թվականի նոյեմբերի 5-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հետքերով Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները Տիգրան Մեծ  պողոտայի թիվ 1 շենքի բակային հատվածում հայտնաբերել են վանդակում պահվող մոտ ութ ամսական էգ աղվես։ Բնակիչների հավաստմամբ աղվեսը  պատկանել է օտարերկրյա մի քաղաքացու, ով հեռացել է հանրապետությունից՝ թողնելով կենդանուն առանց խնամքի։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցներն ահազանգողի ներկայությամբ աղվեսին տեղափոխել են շարժական վանդակ, ապա բաց  թողել վայրի բնություն։

Նույն շարքից