Հասարակություն Սպորտ 

Հարի Քեյնը` Չեմպիոնների լիգայի տուրի լավագույն ֆուտբոլիստ

analitik.am

«Տոտենհեմի» ֆուտբոլիստ Հարի Քեյնը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը:

Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի նշյալ տուրում Քեյնն իր թիմի կազմում հոլանդական «ՊՍՎ»-ի դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ` 2:1 հաշվով հաղթանակ նվիրելով լոնդոնցիներին:

Լավագույնի կոչման համար անգլիացու հետ պայքարում էր նաև Արքայական ակումբի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:

Նույն շարքից