Հասարակություն Ֆեյսբուք 

Պապին փոխանցեցի մեր բոլորի սերն ու երախտագիտությունը. Միքայել Մինասյան

analitik.am

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ՝ որպես պաշտոնաթող դեսպան, հրաժեշտ տվեցի Հռոմի Սրբազան Քաhանայապետին: Նայելով Ֆրանցիսկոսի աչքերին՝ դժվար էր արտաբերել, թե ինչ եմ զգում ես իրենից ճառագող արդարության, հիշողության և ուժի ներքո: Պապին փոխանցեցի մեր բոլորի սերն ու երախտագիտությունը:

Շնորհակալ եմ Ձեզ, Սրբազա՛ն Քահանայապետ, որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և պարզապես որպես մարդ, ում Դուք ընդունեցիք և սիրեցիք:

Միշտ կլինեք բոլորիս աղոթքներում»:

Նույն շարքից