Քաղաքականություն 

Վեր կացեք ու աշխատեք. Նիկոլ Փաշինյան

Մարդիկ պետք է հասկանան, որ միայն աշխատանքով է հնարավոր լուծել այն խնդիրները, որոնք մենք այսօր ունենք տնտեսության մեջ: Ղազախստանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` հավելելով՝ եթե մենք շարունակենք մնալ այն տրամաբանության մեջ, որ տանը պետք է նստել ու սպասել, թե ինչ կանի կառավարությանը, ոչ մի զարգացում չի լինի:

Փաշինյանի խոսքերով, այսօր Հայաստանում աղքատությունը շատ լուրջ խնդիր է, դրա հաղթահարումն առաջին հերթին կառավարության պատասախանատվությունն է, սակայն արդյոք կառավարությունը կարող է հաղթահարել մի ընտանիքի աղքատություն, որի անդամները որևէ բան չեն անում դրա համար. «Մենք պետք է մարդկանց քաջալերենք, ասենք՝ վեր կացեք և աշխատեք, որովհետև աշխատանքն ամենակարևոր բանն է: Այսօր որ գնում ենք մարզեր, մարդիկ հին իներցիայով ասում են՝ աշխատանք լինի, աշխատենք: Հետո մի քիչ հարցուփորձ ենք անում, իմանում ենք, որ 50 մետր այն կողմ աշխատանք կա»:

Վարչապետի պաշտոնակատարի պնդմամբ, մարդիկ չեն աշխատում աղքատություն նպաստ ստանալու համար, որից կզրկվեն եթե աշխատեն. «Նպաստն էլ 25 հազար դրամ է: Մարդիկ իրենց կովերին մորթում են, հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան: Հայաստանում հասել ենք մի իրավիճակի, որ 350 հազար մարդ աշխատում է և նրանց աշխատանքի արդյունքը բաժանվում է 800 հազար մարդու մեջ: Այդ 800 հազարը պահանջում է թոշակ բարձրացնել, նպաստ բարձրացնել, ճանապարհներ սարքել: Որևէ մեկը չի ասում, որ 350 հազար մարդ ճռռում է, իսկ 800 հազար մարդ պահանջում է, որ ավելի շատ ճռռան»:

Փաշինյանը նշել է, որ մարդիկ պետք է սկսեն աշխատել, այդ 800 հազարը պետք է մտածեն աշխատելու մասին:

  • 1.7K
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1.7K
    Shares

Related Articles