Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին զինվորների միջև հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան վիրավորներ, այս մասին հայտնում է RBC Daily-ն: Հրաձգության պատճառը լեզվակռիվն է եղել, առաջինը կրակ են բացել տաջիկները:
Դա տեղի է ունեցել Բատկենի շրջանում: Ղրղըզական կողմի փոխանցմամբ՝ հրաձգությունից կան տուժածներ` ինչպես իրենց, այնպես էլ տաջիկների կողմից:
Այժմ իրավիճակը տաջիկա-ղրղըզական սահմանին կայուն է, սակայն հսկիչ անցագրային կետերը փակ են:
2013-ի հոկտեմբերին տաջիկ զինվորները մտել էին Կատա Տուզ նավթահանք, որը գտնվում է սահմանային վիճելի տարածքում: