Միջազգային Քաղաքականություն 

Կանադայի վարչապետը ներողություն է խնդրել

analitik.am

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Համայնքների պալատի առջև՝ պաշտոնապես ներողություն է խնդրել այն բանի համար, որ Կանադայի կառավարությունը հրաժարվել է ընդունել 1939թ. Նացիստական ​​Գերմանիայից Սեն-Լուի նավով ժամանած հրե փախստականներին: Այս մասին հայտնում է Կանդայի վարչապետի պաշտոնական կայքը։

«Այսօր ես եկել եմ Համայնքների պալատ՝ ներողություն խնդրելու այն հրեա փախստականների համար, որոնց Կանադան չի ընդունել: Այս ներողությամբ անկեղծորեն հույս ունեմ, որ մենք կարող ենք լուս սփռել մեր պատմության ցավալի մի մասի վրա և վստահեցնել, որ այն երբեք չի մոռացվի։ Այս երկրում կամ այս աշխարհում հակասեմիտիզմը, քսենոֆոբիան և ատելությունը տեղ չունեն »,-ասել է Թրյուդոն:

Ինչպես հայտնի է, 1930 թ.-ի մայիսին «Սեն -Լուի» նավով 930 հրեա փախստական Գերմանիայից ժամանել էր Կուբա՝ նացիստական ​​հալածանքներից խուսափելու համար, սակայն Կուբան և մի շարք այլ լատինամերիկյան երկրներ, Միացյալ Նահանգները, ինչպես նաև Կանադան հրաժարվել էին ընդունել նրանց:

Նույն շարքից