Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի է Ռուսաստանի և Չինաստանի միջև տիեզերական համագործակցության ռազմավարական ոլորտները

analitik.am

Տիեզերական ոլորտում Ռուսաստանի և Չինաստանի համագործակցության շրջանակներում ռազմավարական նշանակություն ունեն «GLONASS»-ի և «Beidou»-ի նավիգացիոն համակարգերի շահագործումը, տիեզերանավի մշակումը և ստեղծումը, նավիգացիոն համակարգերի մշակումը և օգտագործումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն:

Նա նշել է, որ տիեզերական ոլորտում Չինաստանի հետ համագործակցությունը զարգանում է 2018-2022թվականների ծրագրի հիման վրա, որը ստորագրվել է անցյալ տարվա նոյեմբերին: Այն ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տիեզերքի և լուսնի ուսումնասիրությունը, տիեզերական գիտությունը և դրանց հետ կապված տեխնոլոգիաները, արբանյակները և դրանց կիրառումը, տարրերի բազան և նյութերը, տիեզերական բեկորների մոնիտորինգը:

«Ծրագրված են աշխատանքներ 66 ուղղությամբ, որոնց թվում են տիեզերանավերի և էլեկտրոնային բաղադրիչի բազայի ստեղծումը, երկրի հեռակառավարման արբանյակային տվյալների փոխանակումը, տիեզերագնացությունը, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող «GLONASS» և «Beidou» նավիգացիոն համակարգերի համատեղ մշակումը և օգտագործումը»,-հայտարարել է Պրիխոդկոն։

Նույն շարքից