Հասարակություն Միջազգային 

Իսրայելում, աճուրդի է հանվել Էյնշտեյնի նամակը․ մեկնարկային գինը կազմել է 12 հազար դոլար

analitik.am

Ալբերտ Էյնշտեյնի նամակը, որում մեծ գիտնականը կանխատեսում է նացիստական ​​Գերմանիայի տխուր ապագան, աճուրդի է հանվել Երուսաղեմում։ Նշվում է, որ աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, իսկ նամակի մեկնարկային գինը կլինի 12 հազար դոլար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Kedem» աճուրդի տան կայքին:

Նամակում նշված է, որ այն գրվել է 1922 թվականի օգոստոսի 12-ին, իսկ ուղարկված նամակի հասցեն անհայտ է: Էյնշտեյնը գրել է, որ ստիպված է ժամանակավորապես հեռանալ Բեռլինից՝ ծագումով հրեա Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Ռատենաուի սպանության հետքերով:

Նշվում է նաև, որ նամակն ուղղված է եղել իր քրոջը, որում մեծ գիտնականն անդրադարձել է Գերմանիայում հակասեմիտիզմի թեմային և «մռայլ կանխատեսումներ» է արել երկրի տնտեսական և քաղաքական ապագայի համար:

Նամակում մասնավորապես ասված է․ «Ոչ ոք չգիտի, թե որտեղ եմ, ես համարվում եմ անհայտ կորած ... Այստեղ հասունանում  են տնտեսական և քաղաքական մռայլ ժամանակներ, և ես ուրախ եմ, որ հեռու եմ այդ ամենից։ Իմ մոտ ամեն ինչ բավականին լավ է, չնայած գերմանացի գործընկերներիս շրջանում հակասեմիտացիների։ Ես այստեղ կարողացա առանձնանալ, առանց աղմուկի և տհաճ զգացումների: Հիմնականում իմ եկամուտը կախված չէ պետությունից է, ուստի ես իսկապես ազատ մարդ եմ»,-գրել է Էյնշտեյնը։

Ըստ փորձագետների գնահատականի, աճուրդի հանված հայտնի գիտնականի նամակի արժեքը կարող է գերազանցել 12 հազար դոլարը։ Փորձագետների խոսքով, նամակը կարող է վաճառվել 15-ից մինչև 20 հազար դոլարի սահմանում:

Նույն շարքից