Քաղաքական 

Ռուսաստանում պատգամավորի են սպանել

Ռուսաստանում որսի ժամանակ սպանվել է Նախոդկինսկի քաղշրջանի դումայի պատգամավոր Դմիտրի Արկուշենկոն:

 

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` Արկուշենկոն և նրա ընկերը որսագողերի զոհն են դարձել այն բանից հետո, երբ պատգամավորը նկատողություն է արել նրանց:

 

Ըստ լրատվամիջոցի` որսագողերը կրակել են պատգամավորի թիկունքին, երբ Անուչինսկի շրջանում ապօրինաբար մտել են որսատեղի տարածք:

 

Պատգամավորը նրանց նկատողություն է արել ամբողջ գյուղի տարածքով սպանված վայրի խոզին քարշ տալու և արյան հետք թողնելու համար:

 

Մեղավորներն արդեն իրավապահների հսկողության տակ են:

Նույն շարքից