Հասարակություն 

Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև թույլ անձրև, 13-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Երևան քաղաքի նոյեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`            17.50C (2001 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`                -6.50C (1973 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`             6.40C

 

Նույն շարքից