Քաղաքական 

Թուրքիայում Էրդողանի կուսակիցներին և նրա համախոհներին «գողեր» են անվանել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բողոքի հերթական ակցիան է տեղի ունեցել ընդդեմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman-ը, ցույցի վայրում ոստիկանության հետ թեթև լարվածություն և բախում է եղել։

Հանրահավաքին աջակցել են նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության որոշ պատգամավորներ։

Ըստ տարբեր տվյալների՝ ակցիային մասնակցել է մոտ 20 հազար մարդ։

 

Ցուցարարները պաստառներ են պարզել, որոնց վրա գրված է եղել «Ցտեսություն, Թայիփ»։ Ակցիայի մասնակիցները Էրդողանի կուսակիցներին և նրա համախոհներին «գողեր» են անվանել։

 

«Ձեր երեխաները գողանում են, մեր երեխաները՝ մահանում»,-ասել են ցույցի մասնակիցները։

Նույն շարքից