Հասարակություն 

Քիմ Քարդաշյանը մեկ ժամ ժամանակ է ունեցել հեռանալու համար. Կալիֆորնիան կրակի ճիրաններում է

Քիմ Քարդաշյանը կարողացել է ընտանիքով ժամանակին լքել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կալաբասասում գտնվող իր տունը: Այս մասին նա հայտնել է Ինսթագրամի իր էջում:

Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի այդ հատվածում անտառային հրդեհներ են սկսվել, հազարավոր տներ են ոչնչացվել ու մարդիկ տարհանվել: Կան նաև զոհեր:

Քարդաշյանը նշել է, որ ընդամենը մեկ ժամ ժամանակ են ունեցել տունը լքելու համար և աղոթում է բոլորի համար:
Նա նաև շնորհակալություն է հայտնել հրշեջներին:

Այս պահին Կալիֆորնիայի հյուսիսային հատվածում 16 ակտիվ հրդեհ կա: Ավելի քան 150 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները: Նախնական տեղեկություններով, 5 զոհ կա: Կրակը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Փարադայս քաղաքը:

Նույն շարքից