Հունական Կավալա քաղաքում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել: Այս մասին հայտնում է Kathimerini-ն:
Միջադեպի արդյունքում մարդկանց շրջանում տուժածներ չկան, վնասվել է երկու ավտոմեքենա:
Չնայած այն բանին, որ մարդկային կորուստներ չեն գրանցվել, իսկ նյութական կորուստները չնչին են եղել, միջադեպի արդյունքում մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել:
Փլուզումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կամրջով փորձել է անցնել 50 տոննա կշռող ավտոմեքենա: Կամուրջը նախատեսված չէ այդ քաշի համար: