ԱՄՆ-ն դեռ չի պատրաստվում Եվրոպայում տեղակայել հրթիռներ, որոնք արգելված են միջին և փոքր հեռավորության հրթիռների լիկվիդացիայի մասին պայմանագրով, որը ստորագրվել է 1987 թվականին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Բոլթոնը նշել է, որ հարցը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի համար գլոբալ ռազմավարության հարց է. «Մենք այս հարցով խորհրդակցություններ ենք անցկացնում դաշնակիցների հետ և շատ լավատեսորեն ենք տրամադրված ընդհանուր դիրքորոշման մասով»:
Բոլթոնի խոսքերով, այս պահին աշխարհում միայն երկու պետություն կա նշյալ պայմանագրում, և Ռուսաստանը խախտում է այն, իսկ պայմանագիրը հնացել է:
Հոկտեմբերի 21-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս հրթիռային պայմանագրից և իր զինանոցը հզորացնելու է այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնվել նոր պայմանագիր ստորագրել: