Քաղաքական Միջազգային 

Դոնալդ Թրամփը շատ վիրավորվել է Էմանյուել Մակրոնի հայտարարությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ վիրավորական է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությունն այն մասին, թե անհրաժեշտ է եվրոպական միասնական բանակ ստեղծել Ռուսաստանից, Չինաստանից և ԱՄՆ-ից պաշտպանվելու համար:

«Շատ վիրավորական է, սակայն հնարավոր է, որ Եվրոպան նախ պետք է վճարի ՆԱՏՕ-ում իր արդար բաժինը, որը սուբսիդավորում է ԱՄՆ-ը»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

Ավելի վաղ Մակրոնը, մեկնաբանելով հրթիռային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին լուրերը, հայտարարել էր, որ Եվրոպան պետք է իր բանակն ունենա Ռուսաստանից, Չինաստանից և նույնիսկ ԱՄՆ-ից պաշտպանվելու համար:

 

Նույն շարքից