Այս շաբաթ լույս տեսավ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կնոջ` Միշել Օբամայի գիրքը:
Գրքում տիկին Օբաման պատմում է այն մասին, թե ինչպես են ամուսնու հետ հաջողությունների հասել, ինչպես է ամեն ինչ եղել իրենց ընտանիքում: Նա հիշում է, թե ինչպես էին երկրպագուներն իրեն անվանում ազդեցիկ կին, իսկ չկամները` բարկացած սև կին:
Միշել Օբաման գրել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին, որ որոշ բաներ չի կարող ներել վերջինիս: Մասնավորապես խոսքը վերաբերում է նրան, որ Թրամփը հավատացել է այն բամբասանքներին, թե Բարաք Օբաման ծնվել է ոչ թե ԱՄՆ-ում, այլ Քենիայում, ինչի համար էլ իրավունք չի ունեցել մասնակցելու ԱՄՆ նախագահական ընտրություններին:
ԱՄՆ նախկին առաջին տիկինը պատմել է նաև այն մասին, որ ավելի քան 20 տարի առաջ կորցրել է չծնված երեխային և որ ամուսնու հետ ոչ մեկ անգամ են ստիպված եղել դիմել հոգեթերապևտների օգնությանը խնդիրները հաղթահարելու համար: