Կալիֆորնիայի հյուսիսում առնվազն 9 մարդ է մահացել անտառային հրդեհների արդյունքում: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:
Հրդեհի արդյունքում ոչնչացվել է 6700 շինություն:
San Francisc թերթն իր հերթին գրում է, որ Camp հրդեհը դարձել է նահանգի պատմության մեջ ամենաավերիչը:
Ավելի վաղ նահանգի իշխանությունները հայտնել էին, որ հրդեհների արդյունքում զոհեր կան: Անտառային հրդեհներն արագ տարածվում են ուժեղ քամու ու անձրևի բացակայության պատճառով: