Հասարակություն 

Ամենաանվտանգ ուղղությունները` զբոսաշրջիկների համար

Սպառողների բրիտանական  Which ասոցացիան հրապարակել է զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկրների ցանկը:

Փորձագետներն ուսումնասիրել են 20 ամենասիրված տուրիստական ուղղությունները: Ցուցակը կազմելիս հաշվի են առել 4 ցուցանիշ` հանցագործության մակարդակ, սպառնալիք առողջության համար, ահաբեկչությունների հավանականություն և բնական աղետներ:

Արդյունքում ամենաանվտանգ երկիր ճանաչվել է Իսլանդիան, որին հաջորդել են ԱՄԷ-ն և Սինգապուրը:

Ինչ վերաբերում է ամենավտանգավոր ուղղություններին, ապա այստեղ տեղ են գտել Թուրքիան, Հարավային Աֆրիկան և Թայլանդը:

 

Նույն շարքից