Քաղաքական 

Սիրիայում քրիստոնյաներին մահմեդականացնելու քաղաքականություն չի տարվում. Հրաչ Քալսահակյան

 «Իսլամն ընդունելու հարցը մեծ արձագանք է գտել, տեսանյութեր են տարածվել: Ես տեսել եմ մի տեսանյութ, որտեղ մի տղա արաբերենով պատմում է, որ ինքը ընդունել է մահմեդականություն: Որևէ փաստ չկա, որ ինքը հայ է, երկրորդ՝ ոչ մեկ չի կարող պնդել, որ նրան ստիպել են: Հատուկենտ մարդիկ եղել են, որ ընդունել են իսլամը, պատճառները տարբեր են: Կարծում եմ, որ սա ավելի շատ վախ տարածելու փորձ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նման կարծիք հայտնեց «Հալեպահայեր» խմբի հիմնադիր Հրաչ Քալսահակյան՝ հիմնվելով Հալեպում դեռևս ապրող հայ ընկերների խոսքերի վրա::

Դիտարկմանը, թե Սիրիայում դեռևս բնակվող հայերի շրջանում վախի մթնոլորտ է տիրում, Հրաչ Քալսահակյանը չհամաձայնեց: «Վախ չկա, որովհետև հայերին իսլամացնելու ծրագիր չկա հակամարտող կողմերի միջև: Ինչ վերաբերում է վերջերս սպանված հայերին, որի մասին տեսանյութ էր տարածվել, ապա պետք է ասեմ, որ ես հետևում եմ այս իրադարձություններին, բայց չենք կարող ասել, որ այդ մարդկանց սպանության հիմքում կրոնն է ընկած»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է, որ ինքն էլ է վախենում ինչ-որ բանից ու չի ցանկանում ամբողջ իրականությունը պատմել, ասաց, որ ինքը արդեն երկար տարիներ է չի բնակվում Սիրիայում, իրեն որևէ վտանգ չի սպառնում, հետևաբար վախենալ չի կարող: «Պարզապես մարդիկ հաճախ իրականությունից հեռանում են, ու գույները խտացնում են ինչ-որ բան պատմելիս»,- ասաց նա:

Նույն շարքից