Հասարակություն 

Մակրոնի վրա հարձակման կազմակերպիչը հայտնի է

France 2-ը հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի վրա հարձակում նախապատրաստելու համար ձերբակալվածները հարցաքննության ժամանակ խոստովանել են, որ պատրաստվել են երկրի հյուսիսում Առաջին աշխարհամարտի հաղթանակին նվիրված միջոցառման ժամանակ դանակով հարձակվել նախագահի վրա:

Հիշեցնենք, որ Մակրոնի վրա հարձակում նախապատրաստելու համար նոյեմբերի 6-ին ձերբակալվել էր 6 մարդ: Որոշ տեղեկություններով, ձերբակալվածներից 2-ին ավելի ուշ ազատ են արձակել, մյուս 4-ը խոստովանական ցուցմունքներ են տվել: Ձերբակալվածները հայտարարել են, որ հարձակման կազմակերպիչը նախկին գործարար Ժան-Պյեր Բ.-ն է: Հարձակումը պետք է տեղի ունենար նոյեմբերի 7-ին:

Ժան-Պյեր Բ.-ի ավտոմեքենայում հայտնաբերվել է դանակը, որով պատրաստվել են հարձակվել Մակրոնի վրա:

Նույն շարքից