Հասարակություն 

Թրամփը գտել է Կալիֆորնիայում սարսափելի անտառային հրդեհների մեղավորներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիայում անտառային հրդեհների համար մեղադրել է նահանգային իշխանություններին` սպառնալով զրկել նահանգին դաշնային ֆինանսավորումից, եթե բնական աղետների դեմ պայքարի համար տրվող միջոցների արդյունավետ օգտագործման հարցը չլուծվի:

Թրամփի խոսքերով, տեղի ունեցողի միակ պատճառը վատ վարչարարությունն է. «Ամեն տարի միլիարդավոր դոլարներ են տրամադրվում, սակայն մարդիկ շարունակում են մահանալ: Իսկ պատճառը վատ վարչարարությունն է: Արագ լուծեք այդ խնդիրը, հակառակ դեպքում ֆինանսավորում չի լինի»:

Վերջին տվյալներով, Կալիֆորնիայի հյուսիսում անտառային հրդեհների արդյունքում ոչնչացվել են հազարավոր տներ, իսկ զոհերի թիվը հասնում է 9-ի:

Նույն շարքից