Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ստեղծվեց «Մենք» դաշինքը. Արամ Սարգսյանն ու Խաչատուր Քոքոբելյանն ընտրություններին գնում են միասին

«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասին՝ դաշինքով, այս մասին նոյեմբերի 9-ին հայտնել էր «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Քիչ առաջ կուսակցությունների առաջնորդներ Արամ Սարգսյանը և Խաչատուր Քոքոբելյանը ստորագրեցին համապատասխան հուշագիրը՝ հայտարարելով «Մենք» դաշինքի ծնունդի մասին:

Դաշինքը ցանկանում է արևմտյան մոդելով պետություն ստեղծել, սակայն դա, ինչպես հայտնեց Արամ Սարգսյանը, չի նշանակում, որ իրենք դեմ են Ռուսաստանին:

Նույն շարքից