Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի բացառել, որ կարող է դուրս գալ Հանրապետական կուսակցությունից: Այս մասին վերջինս հայտնել է լրագրողների հետ զրույցի ժամանակ` հավելելով` երբ դա տեղի ունենա, ինքը կհայտնի:
Ինչ վերաբերում է հարցին, թե հեռացրել է արդյոք նա իր հայտնի դաջվածքները, ինչի մասին հայտարարել էր ավելի վաղ, Առուշանյանը նշել է, որ դա շատ նեղ անձնական հարց է:
Քաղաքապետը նշել է, թե չի ասել, որ հեռացնելու է, չի հեռացրել ու չի էլ պատրաստվում դա անել: