Հայաստան Քաղաքական գլխավոր 

Սարգսյանը բացում է փակագծերը. Ինչու պառակտվեց «Լույս» դաշինքը

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, խոսելով «Լույս» դաշինքի պառակտման մասին, հիշեցրեց, որ դրա համար ներողություն է խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիներից, ովքեր հույսեր կապեցին դաշինքի հետ. «Ցավոք այդ դաշինքը չպահպանվեց»:

Հարցին, թե որը եղավ դաշինքի չպահպանվելու պատճառը, Սարգսյանը հայտարարեց, որ հարցը պետք է տալ «Լուսավոր Հայաստանին». «Հավանաբար նրանք համարում են, որ իրենց ուժերը բավարար են միայնակ մասնակցելու համար: Նրանք այդպես են մեկնաբանում, այդ հարցը նրանց տվեք: «Հանրապետություն» կուսակցությունը դաշինքային հարաբերությունների կողմնակից է: Մենք ի սկզբանե «Լույս» դաշինքը ձևավորել էինք միասնական ընտրություններին մասնակցելու համար: Մնացածի համար ես ներողություն եմ խնդրել ԼՀԿ-ն էլ իր մեկնաբանությունը տվել է: Ես նաև այստեղ եմ դրական բան տեսնում: ԼՀԿ-ն երիտասարդ կուսակցություն է, թող իր ուժերը փորձի, իսկ մենք մենքի կողմնակից ենք»:

Սարգսյանը հայտնեց, որ «ԵԼՔ»-ի դեպքում էլ, «Լույս»-ի դեպքում էլ ինքն է պնդել, որ անվանումն այդպես լինի` հավելելով, որ իր կողմից ընտրված ու պնդած անունները միշտ հաջողություն են ունեցել ու ուզում է, որ «Մենք»-ն էլ այդ հաջողությունն ունենա:

Այսօր` նոյեմբերի 10-ին, «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հուշագիր ստորագրեցին` ստեղծելով «Մենք» դաշինքը և պատրաստվելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Նույն շարքից