Քաղաքական 

Հունաստանը ԵՄ-ի երրորդ երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման առաջարկներ կներկայացնի

Հունաստանը, որպես Եվրամիությունում նախագահող երկիր, մարտի կեսերին երրորդ երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման առաջարկներ կներկայացնի։ Այդ մասին հայտնել է երկրի զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյանին, գրում է РИА Новости-ն։

 

«Զբոսաշրջությունը պետք է դառնա ԵՄ-ի համար քաղաքականության զարգացման անբաժանելի մասը։ Նախագահության ընթացքում Հունաստանը կառաջարկի վերանայել վիզային ռեժիմը, ինչը շատ կարևոր է մեր երկրի համար՝ երրորդ երկրների քաղաքացիների՝ ուկրաինացիների, ռուսների, թուրքերի, չինացիների համար խոչընդոտները վերացնելու հարցում։ Մենք պետք է հեշտացնենք նրանց մուտքը մեր երկիր»,- ասել է նախարարը։

 

Նրա խոսքով՝ հունական և եվրոպական տնտեսության համար կարևոր նշանակություն ունի ծովային զբոսաշրջությունը, և նախարարությունն այդ թեմայով համաժողով կկազմակերպի մարտի 10-11-ը։

Նույն շարքից