Հայաստան Քաղաքական 

ՕԵԿ-ական, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը հիմա էլ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլին» է աջակցում

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է աջակցել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վերջինիս:

«ԱԺ արտահերթ ընտրություններին չեմ մասնակցելու, որդիներս նույնպես չեն մասնակցելու, անկուսակցական եմ: Մեկ ձայն ունեմ ու տալու եմ իմ լավ ընկերոջը՝ Ֆելիքս Ցոլակյանին»,- շեշտել է Բալասանյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Ֆելիքս Ցոլակյանն առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով:

Նույն շարքից