ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը խորհրդարանական ընտրություններին կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով՝ «Մենք» դաշինքի կազմում: Այս մասին Զեյնալյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Ես մասնակցում եմ խորհրդարանական ընտրություններին, լինելու եմ պատգամավորի թեկնածու, և արդյունքներով է որոշվելու մնացածը: Լինելու եմ ցուցակում և առաջադրվելու եմ ռեյտինգային ընտրակարգով, ընտրության արդյունքները կորոշեն առաջիկա խորհրդարանի ու գործադիր իշխանության կազմը: Մեր ուժը դիրքավորվել է և այդ ձևաչափով մասնակցելու է ընտրություններին, արդյունքները կորոշի ժողովուրդն իր քվեով, իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դրական և բարձր արդյունքներ արձանագրենք։ Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ»,-ասաց Զեյնալյանը:
Նաև նաև հավելեց, որ ժողովուրդն է որոշելու ներկապնակը, և քաղաքական և նաև գործադիր իշխանության․ «Ես ուզում եմ կրկնել, որ կուսակցականներն ախոյաններ չեն, և թշնամիներ չեն։ Նախկին ձևաչափերը պիտի վերանան, թշնամություն և ընդդիմություն եզրույթները հոմանիշներ չեն լինելու։ Ապագա խորհրդրանաի կազմը որոշվելու է ընտրության արդյունքներում»։