Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ը նախատեսում է համագործակցել Չինաստանի հետ՝ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում

ԱՄՆ-ը նախատեսում է համագործակցել Չինաստանի հետ՝ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Ես հույս եմ հայտնում, որ Չինաստանի հետ հետագա համագործակցությունը կլինի Իրանի միջուկային և բալիստիկական ծրագրերի մասին: Մենք հուսով ենք, որ այս հարցում աշխատելու ենք Չինաստանի կառավարության և էներգետիկ ընկերությունների հետ»,-ասել է Պոմպեոն՝ Վաշինգտոնում, երկու երկրների միջև երկկողմ ռազմավարական երկխոսության արդյունքում:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ թեև երկու երկրների միջև կա վեճ՝ նրանք շարունակում են աշխատել մի շարք կարևոր հարցերի, այդ թվում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Նույն շարքից