Հաշված օրեր են մնում մինչև 2015 թ-ի ապրիլի 24-ը: Դրանից հետո, ըստ արդյուքների, աշխարհը մեզ այլ կերպ է ընդունելու: 2015-ին մենք պետք է ապացուցենք, որ հրեաներից թեկուզ շատ հարցերում հետ ենք մնում, բայց ազգի համար բախտորոշ հարցերում նրանց նման հետևողական ենք: Չէ որ հրեաներին շատ կարճ ժամանակահատվածում հաջողվեց Գերմանիային ստիպել ընդունել Հոլոքոստը, իսկ կհաջողվի արդյոք մեզ գոնե 100–ամյակի առիթն օգտագործելով՝ հասնել նրան, որ ամբողջ աշխարհը, այդ թվում նաև Թուրքիան, ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Նախապես ասեմ, որ այլ տարբերակ մեզ տրված չէ, եթե մենք այս հարթության մեջ չկարողացանք հասնել շոշափելի հաջողությունների, ապա հանգիստ կարող ենք ասել, որ մեր վարկանիշը միջազգային արենայում միանգամից կընկնի: Աշխարհը մեզ կսկի ընկալել, որպես թույլ ազգ, որն ի վիճակի չէ հասնել նրան, որ գոնե իր ազգի պատմական իրականությունը չխեղաթյուրվի:
Ակամայից հիշեցի թե ԽՍՀՄ-ի տարիներին Շիրազը և նրա շրջապատը, ինչպես նաև այլ ազգայնականներ (ինչպես այն ժամանակ ընդունված էր այս մարդկանց կոչել), չնայած ԽՍՀՄ-ում առկա խստագույն ռեժիմի, ինչպես էին պայքարում մեր հողերը Թուրքիայից հետ վերցնելու համար, թե ինչպիսի՜ էնտուզիազմ էին նրանք ցուցաբերում, չնայած լավ գիտեին, որ այդ էնտուզիազմը խորհրդային կարգերը իրենց քթից են բերելու:
Հ.Գ. հետաքրքիր է ` ու՞ր կորավ այդ էնտուզիազմը:
Կարեն Թումանյան