Հասարակություն 

Ձեր աշխատանքից է կախված մարդկանց կյանքի որակը համայնքներում․ Շիրակի մարզպետ

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգարժան ղեկավարներ.

ՏԻՄ աշխատակիցներ.

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծման 22-ամյակի առթիվ:

Անցած 22 տարիները եղան կայացման տարիներ, քանզի տեղական ինքնակառավարումը որպես նոր համակարգ և կառավարման նոր ինստիտուտ պետք է անցներ ճանապարհ: Այդ ճանապարհը սակայն, յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար դարձավ մի նոր փորձության առիթ, հանդիպելով դժվարությունների հաղթահարման նորովի պահանջների հանուն մեր երկրի զարգացման ու բարգավաճման: Սահմանադրական վերջին բարեփոխումները և նրանից բխող օրենսդրական դաշտը լայն իրավական հնարավորություն են ընձեռում ձեզ համայնքային խնդիրների լուծման համար: Դուք այդ խնդիրների անմիջական պատասխանատուն եք:

Առավելագույնս մոտ կանգնած լինելով համայնքի բնակչին` դուք յուրատեսակ ուժ եք ոչ միայն համայնքային խնդիրների վերհանման, այլև դրանց լուծմանը հասնելու ճանապարհին: Ձեր աշխատանքից է կախված մարդկանց կյանքի որակը համայնքներում, աշխատանք, որն արհեստավարժ ու կազմակերպչական ունակությունից բացի պահանջում է նաև մարդկային չափանիշներ` բարձր պատասխանատվություն ձեր ընտրողի, ձեր բնակչի բարձրացրած յուրաքանչյուր հարցի նկատմամբ, համբերատարություն, պարկեշտություն և իհարկե անաչառություն:

Կրկին շնորհավորելով Ձեզ այս կարևորագույն օրվա կապակցությամբ, մաղթում եմ նորանոր հաջողություններ, անձնական երջանկություն և անմնացորդ նվիրումով աշխատանք ի շահ մեր ժողովրդի, ի շահ մեր պետականության զարգացման ու ամրապնդման:

Ամենաջերմ բարեմաղթանքներով՝ ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյան.

Նույն շարքից