ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում «սառը պատերազմ» Չինաստանի հետ։ Չինաստանից պահանջվում է միայն, որ նա պատասխանատու լինի իր գործողություններում:
«Միացյալ Նահանգները Չինաստանի հետ սառը պատերազմի քաղաքականություն չի վարում, հակառակը՝ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Չինաստանը պատասխանատու կերպով գործի»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, երկու երկրների երկկողմ ռազմավարական երկխոսությունից հետո, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում, ուրբաթ օրը: